Հ. Կարապետյանի Անվան Երկրաբանական Թանգարան
Երևանի երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937թ-ին, անվանի երկրաբան և գիտություների վաստակավոր գործիչ Հ․ Կարապետյանի նախաձեռնությամբ։ Առաջին ցուցադրությունը եղել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և տարիների ընթացքում համալրվել նոր ցուցանմուշներով։ Հ․ Կարապետյանի մահից հետո, թանագարանը անվանվեց երկրաբանի անունով։
Ցուցադրված 3700 նմուշները թանգարանային ֆոնդի մի հատվածն է, որը ընդհանուր կազմում է 11000 նմուշ։ Ցուցադրությունը բաժանված է 6 բաժինների՝ հնէաբանության,հրաբխականության, հանքաբանության, օգտակար հանածոների, ապարաբանության և հանքային ջրերի:
Նոր ցուցասրահ բացվեց` ամերիկահայ կոլեկցիոներ Ա.Դիլդիլյանի անվան միներալների սրահը, որտեղ 2012թ-ից սկսած ցուցադրվում են մոտ 50 տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750-ը, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների կողմից նվիրված միներալները։
Թանգարանի հիմնական նպատակներից է ցուցադրել Հայաստանի երկրաբանական կառուցվածքը, ընդերքի հարստությունները և երկրաբանական նվաճումները։ Այստեղ կարելի է տեսնել մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներ, միներալների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, լեռների մանրակերտեր, քարտեզներ և այլն։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 10:00-16:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Հայերեն էքսկուրսիայի արժեքը 1500 դրամ է։
Անգլերեն/ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 2500 դրամ է:
Մուտքի տոմս - 1000 դրամ։
Աշակերտական, ուսանողական տոմս - 500 դրամ: